Սուրենյանց. Միամիտ մոտեցում է կարծել, թե հայկական և ամերիկյան դրոշների բարձրացումը կանխելու է ադրբեջանական ագրեսիան
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Մի փոքր միամիտ մոտեցում է կարծել, թե հայկական և ամերիկյան դրոշների բարձրացումը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում կանխելու է ադրբեջանական ագրեսիան: Չգիտեմ, թե ում մտքով է անցել անվտանգության «ամրապնդման» նման միջոցառումը: Ուժեղացրեք պաշտպանությունը, արդյունավետ դիվանագիտություն վարեք»։
Նշենք, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները:
Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա այսօր։
Հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
Ավելի վաղ կրակոցներից վիրավորվել, ապա վիրահատության էին ենթարկվել օտարերկրացի երկու աշխատողներ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՊՆ
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
- Երասխում Ադրբեջանի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին