ՌԴ Տամբովի մարզի վառոդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է մահացել
Տամբովի մարզի Կոտովսկի վառոդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Ըստ թարմացված տեղեկատվության՝ Կոտովսկի վառոդի գործարանում տուժածների թիվը հասել է 16-ի, նրանցից չորսը մահացել են»,-ասել է աղբյուրը։
Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոքով՝ փրկարարներն արդեն մարել են Տրուդա պողոտայում գտնվող ձեռնարկության հրդեհը։
Ինչպես հայտնել է Տամբովի մարզի նահանգապետ Մաքսիմ Եգորովը Telegram-ի իր ալիքում, միջադեպի պատճառ է դարձել մարդկային գործոնը։
Հարակից հրապարակումներ`
- Անտառային հրդեհները վատթարացրել են օդի որակը Տորոնտոյում եւ Քվեբեկում
- Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի փրկարարները կմասնակցեն անտառային հրդեհների մարման վարժանքներին
- Վահե Հովհաննիսյան. Երբ ու ոնց կպայթի վառոդով լի տակառը, որևէ մեկն ասել չի կարող
- Առնվազն երեք մարդ է զոհվել Ռուսաստանում՝վառոդի արտադրամասում բռնկված հրդեհից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները