
«Փաստ». Առաջիկա օրերին կհայտարարվի նոր շարժման ստեղծման մասին
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին կհայտարարվի նոր շարժման ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում դրա մասին կհայտարարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա հատկապես վերջին շրջանում ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հնարավոր է, որ Արման Թաթոյանը նաև հայտարարի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այդ էլ սպասելի բավական թեժ ու սուր ընտրապայքարը՝ հաշվի առնելով այս պահին հայտնի, ինչպես նաև սպասվող թեկնածուների մասնակցությունը: Երեկ օրվա ընթացքում փորձեցինք տեղեկությունը ճշտել Արման Թաթոյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին