Թուրքական ռազմական արտադրանքը ներկայացվել է Փարիզի ավիացուցահանդեսին
Ֆրանսյիայում հունիսի 19-ին 54-րդ անգամ մեկնարկել է ամենահին ավիացուցահանդեսը համարվող «Paris Airshow»-ն, որին մասնակցել է նաև Թուրքիան:
Մասնավորապես Ֆրանսիայի մայրաքաղաք փարիզի «Paris-Le Bourget» օդանակավայանում թուրքական ռազմական արտադրանքը ներկայացրել են թուրքական «TUŞAŞ» և «Roketsan» ընկերությունները:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, «TUŞAŞ» շարժիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել է թուրքական արտադրության տուրբո դիզելային և բենզինային շարժիչներ, իսկ «Roketsan» հրթիռարտադրությամբ զբաղվող ընկերությունը՝ թե՛ օդ-ցամաք, թե՛ ցամաք-օդ կիրառելություն ունեցող մի շարք հրթիռներ:
«Paris Airshow»-ում ցուցադրվել են նաև թուրքական «Anka», «Atak», «Hürkuş», «Gökbey», «Kaan» տեսակի անօդաչու թռչող սարքեր:
Ըստ աղբյուրի՝ հունիսի 19-ին միջոցառման պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ում գլխավորած պավիրակությունը դեռևս հունիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա:
Փարիզի ավիացուցահասնեսը կտևի մինչև հունիսի 25-ը ներառյալ: