Քարաթափում Ալավերդիում․ վերականգնվել է միակողմանի երթևեկությունը
Հունիսի 20-ին, ժամը 06:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքում գտնվող հին կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել փոքր քարերը (մոտ 3 խմ) և վերականգնել միակողմանի երթևեկությունը: Մնացած մաքրման աշխատանքները իրականացվում են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին