Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը
Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, որն այս տարի նախագահում է կազմակերպությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, հանդիպման մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ արտաքին հարաբերությունների զարգացման հետագա քայլերի վերաբերյալ։ .
Նիստից հետո նախատեսվում է մի շարք համատեղ փաստաթղթերի ստորագրում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան