Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի, հետո պարզվեց՝ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ. Փաշինյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես է ստորագրվել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։
«Քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, այսինքն նոյեմբերի 9-ի առավոտյան՝ ոչ թե կեսգիշերին։ Պարզվեց՝ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ, լրացումներ։ Սա նշանակում է, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահը ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։ Ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։
Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։
Ի վերջո՝ բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի է բոլորին, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից 1-2 օր անց, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին՝ Շուշիում ոչ մի զինվոր չունենք
- Փաշինյան. Ինչու պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան