Ակցիա. Փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով
Փաստաբաններն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ներքին գործերի նախարարության շեքի դիմաց։ Նրանցից մեկն այստեղ է եկել զրահաբաճկոն ու սաղավարտ հագած, ձեռքին «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ ունի։
Հիշեցնենք, որ նրանք ակցիաների շարքը սկսել են այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում ծեծի էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։
Երեկ նրանք դատախազ Աննա Վարդապետյանին նվեր էին տարել կարմիր ժապավենով հեռուստացույց, քանի որ դատախազը հայտարարել էր, թե տեղյակ չէ փաստաբաննեի նկատմամբ բռնությունների դեպքերին։
Ավելի վաղ նրան ՓՊ շենքից երթ իրականացրեցին դեպի ԵՄ գրասենյակ՝ տեղեկացնելով, որ «ԵՄ տրամադրած գումարները ծախսվում են փաստաբանների դեմ բռնության նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է գնանք այլ բանով զբաղվենք, եթե արդարադատությունը պետք է լինի պատրանքային. Փաստաբան Մարինե Ֆարմանյանը
- Ա. Ֆանյան. Գուցե հիմա գլխավոր դատախազը մտաբերի փաստաբանի նկատմամբ բռնության դեպքերը
- Փաստաբանները դատախազին հեռուստացույց նվիրեցին
- Փաստաբանների պահանջը՝ ՆԳՆ-ին
- Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ բռնությունը
- Բռնության ենթարկված փաստաբան. ՔԿ հաղորդագրությունը կարդալիս խաշած հավի ծիծաղն էլ կգա
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին