Իրավունք 13:58 20/06/2023 Հայաստան

Աշոտյանի փաստաբան. Սպասենք նոր «բացահայտումների»

Անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ արձագանքել է Քննչական կոմիտեի այսօրվա հայտարարություններին։

Տ. Աթանեսյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով այս մի քանի օրվա ընթացքում տարածել է հաղորդագրություններ, գաղտնի քննչական գործողությունների ձայնագրություններ, որոնց արդյունքում գրեթե ամբողջությամբ հրապարակվել է այս քրեական վարույթի նախաքննական տվյալները: Նման պայմաններում, դեռևս չավարտված նախաքննության փուլում, ես, որպես Ա.Աշոտյանի պաշտպան, արդեն կարող եմ ազատորեն հրապարակավ հայտնել թե իմ կարծիքը, թե որոշակի տեղեկություններ քրեական վարույթի մասին:

Եվ այսպես՝ ինչու՞մ է մեղադրվում Արմեն Աշոտյանը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս/, 179 հոդվածի 3-րդ մասով՝ գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով և 190 հոդվածի 3-րդ մաս՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:

Որոնք են փաստական հանգամանքները՝

2015 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանը գնել է <Ծովասար> հյուրանոցի /գտնվում է Սևանա լճի ափին և պատկանում է Իշխան Սաղաթելյանի ընտանիքին/ 2 հյուրանոցային համար՝ բնակարան:
Նույն թվականին նույն հյուրանոցից ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը /<պրոֆկոմը>/ գնել է ևս 4 բնակարան և կոնֆերանս դահլիճ:

Միանգամից նշեմ, որ մինչ օրս այդ անշարժ գույքերը պատկանում են նշված սեփականատերերին և օգտագործվում են, ինչպես և միշտ, նրանց կողմից:
Ներկայումս այդ անշարժ գույքերի շուկայական արժեքը գրեթե կրկնապատկվել է:
Այստեղ կարելի էր ամենը ավարտել, քանի որ որևէ հանցակազմի գոյությունը նման պայմաններում պարզապես բացառված է:

Եվ ի՞նչ կրիմինալ է տեսել այս ամենում քննչական կոմիտեն: Չմոռանամ այստեղ նշել, որ քրեական գործը հարուցվել է 2019 թվականին ամբողջությամբ այլ առիթով՝ պետական վերահսկողության ծառայության տեղեկանքի հիման վրա ԱԱԾ քննիչի կողմից: Մեկ տարի անց գործը փոխանցվել է հատուկ քննչական ծառայություն /հետագայում՝ հակակոռուպցիոն կոմիտե/, որտեղ 2 տարի քննելուց հետո ենթակա էր կարճման, սակայն անցյալ տարի նոյեմբեր ամսին արդեն քրեական վարույթը փոխանցվեց քննչական կոմիտե, որը սկսեց <տեսնել> հանցագործություն:

Այստեղ պարզության համար նշեմ հետևյալը՝ ԵՊԲՀ-ն իր երկու բնակարանը գնել է իր սեփական միջոցներով: ԵՊԲՀ-ն մեր երկրի ամենահարուստ ԲՈՒՀ-ն է, ունի շուրջ 15 միլիարդ դրամի տարեկան բյուջե, հետևաբար հանգիստ կարող է գնել 30-40 միլիոնանոց որակյալ անշարժ գույք իր կարիքների համար: Մի տեղ էլ պետք է ասել, որ պարտավոր է ունենալ նման գույք թե իր աշխատակիցների, թե՝ հյուրերի համար:

Իր հերթին ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպությունը 2015 թվականին ԵՊԲՀ-ից ստանում է 180 միլիոն դրամից ավել դրամ, որի հետ քննչական մարմինները տեսնում են հետևյալ խնդիրը՝ դեռևս տարիներ առաջ, մինչև Ա.Աշոտյանի կրթության և գիտության նախարար, ինչպես նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալը, ԵՊԲՀ-ում կոնֆլիկտ է առաջացել ռեկտորատի և արհկոմի միջև, որի պատճառով աշխատակիցների աշխատավարձից ամեն ամիս գանձվող արհմիության գումարները արհմիությանը չեն փոխանցվել և կուտակվել են առանձին բանկային հաշվեհամարի վրա: Հենց այս հատկացումներից էլ 2015 թվականի դրությամբ կուտակվել է 180 միլիոն դրամից ավելի գումար: Ձևական առումով այն ենթակա էր փոխանցման գործող հին արհկոմին, սակայն այդ գումարի 25 տոկոսը՝ շուրջ 45 միլիոն դրամը, պետք է փոխանցվեր արհմիությունների կոնֆեդերացիային, այսինքն՝ ԲՈՒՀ-ից դուրս:

ԵՊԲՀ-ն գտնում է հետևյալ լուծումը՝ ստեղծվում է նոր արհեստակցական միություն, այսինքն՝ հին արհմիության անդամները, ԵՊԲՀ կոլեկտիվը /մի քանի հարյուր մարդ/, որն իրականում նշված գումարի սեփականատերն է, դուրս է գալիս հին արհկոմից և անդամակցում նոր ստեղծվածին:
Նոր ստեղծված արհմիությունը նման չափի գումարը չփոշիացնելու համար, ձեռք է բերում վերը նշված գույքը: Ինչպես արդեն նշեցի, գումարը փաստացի ոչ միայն չի կորել կամ փոշիացվել, այլ անշարժ գույքի շուկայի աճին զուգահեռ գրեթե կրկնապատկվել է:

Այս ամենի մասին Ա.Աշոտյանը, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ եղել է տեղյակ:

Ա.Աշոտյանը ի պաշտոնե որևէ լիազորություն այդ հարցերի վերաբերյալ, բացառությամբ ԵՊԲՀ երկու բնակարանի գնման համար հոգաբարձուների խորհրդի նիստին քվեարկելուց, չի ունեցել: Արհեստակցական կազմակերպությունը լրիվ անկախ է իր գնումների հարցում և ոչ մեկին չի ենթարկվում: Ա.Աշոտյանը տեղյակ է եղել այդ նախաձեռնություններից և դեմ չի եղել, թեպետ ձևական առումով նրա դեմ կամ կողմ լինելը էական դեր չէր կարող խաղալ:

Հին արհկոմը լուծարվել է 2017 թվականին, ԵՊԲՀ կոլեկտիվի որևէ անդամ երբեք չի դժգոհել նոր արհկոմի ձեռքբերումների վերաբերյալ:

Քննչական կոմիտեն այս ամենում գտնում է, որ Ա.Աշոտյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ համաձայնվելով կամ, ըստ իրենց տրամաբանությամբ, պարտավորեցնելով իր համաձայնությամբ ԵՊԲՀ-ին և արհկոմին ձեռքբերել նշված անշարժ գույքերը, չէ որ նա այդ ժամանակ նախարար էր և կարող էր ազդել որոշումների վրա:

Քննչական մարմինները համարում են, որ ԵՊԲՀ-ն հին արհկոմի գումարը չպետք է փոխանցեր նորին, քանի որ նորը հնի իրավահաջորդը չէ, փոխանցելով այդ գումարը փաստացի այն վատնել է, իսկ վերջինս ձեռքբերելով գույքը՝ լվացել է այդ փողերը:

Երևի, կարիք չկա հետագա մեկնաբանության, քանի որ քննչական մարմնի այս մեկնաբանությունը դուրս է իրավագիտության շրջանակներից, բայց այդուհանդերձ մի քանի բառով՝
Եթե Արմեն Աշոտյանը, որպես կրթության և գիտության նախարար չի ունեցել պաշտոնեական լիազորություն անշարժ գույքի ձեռքբերման հարցում թե ԵՊԲՀ, թե արհկոմի մասով, հետևաբար նա չէր կարող դրանք չարաշահել՝ 308 հոդվածի վախճան:

Եթե դրամական գումարը պայմանագրի հիման վրա դառնում է անշարժ գույք, որը մինչ օրս առկա է և պատկանում է նույն սեփականատերերին, ապա գույքի վատնում՝ այն է՝ անդառնալի կորուստ, առկա չէ և չի կարող առկա լինել՝ 179 հոդվածի վախճան:

Եթե դրամական գումարը ԵՊԲՀ-ից նոր արհկոմին փոխանցվել է որևէ կարգի խախտմամբ, ապա նույնիսկ այդ դեպքում արհկոմի կողմից այդ գումարի տնօրինումը փողերի լվացում չի հանդիսանում և խոսք կարող է գնալ լավագույն դեպքում միայն քաղաքացիաիրավական վեճի մասին:

Եվ առհասարակ, նույնիսկ այն դեպքերում, երբ գումարը ձեռք է բերվում հանցավոր ճանապարհով և այդ գումարով ձեռք է բերվում որևէ գույք, փողերի լվացման մասին չի կարելի խոսել, քանի որ այս պարզ գործողության ընթացքում տեղի չի ունենում փողի ծագման աղբյուրի փոխակերպում, ինչը փողերի լվացման հիմնական հատկանիշն է:
Բերեմ այս գրառման համատեքստում մի անհաջող, բայց հեշտ ընկալման համար պարզ օրինակ՝ բնակարանային գողը մեկի բնակարանից գողանում է կանխիկ գումար, որով հետագայում ձեռք է բերում հագուստ: Եթե հետևենք մեր իրավապահ համակարգի տրամաբանությանը, ապա բնակարանային գողը ևս փողերի լվացում է կատարել:
Այստեղ կարճ նշեմ՝ 190 հոդվածի վախճան:

Այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանի գրպանում գեթ մեկ լումա չի հայտնվել և չէր կարող հայտնվել:

Երևի թե, այսքանը «հանցագործության» մասին:

Խափանման միջոցի մասին՝

Վերոշարադրյալը բանական ընկալելու դեպքում պարզ է դառնում, որ որևէ հանցակազմ չկա և չի կարող լինել, հետևաբար որևէ մեղադրանք և խափանման միջոց ևս չեն կարող լինել: Բայց հանրության համար ամեն ինչ վերջնական պարզ լինելու համար նշեմ՝ 2022 թվականի նոյեմբերին Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց՝ բացակայելու արգելք, այսինքն՝ նա զրկվեց ՀՀ տարածքը ինքնուրույն լքելու հնարավորությունից: Այս ընթացքում նա քննչական մարմնի թույլտվությամբ մեկ անգամ մեկնել է արտասահման՝ քաղաքական միջոցառման մասնակցելու համար՝ 2022 թվականի դեկտեմբերին: Հետագայում նմանատիպ մեկնումները թույլ տալու խնդրանքով 4-5 անգամ դիմել ենք քննչական մարմին, սակայն ստացել ենք մերժումներ: 2022 թվականի նոյեմբերից՝ մեղադրանք ներկայացնելու պահից մինչև ձերբակալումը Արմեն Աշոտյանի հետ որևէ գործողություն չի կատարվել, նա քննիչի կողմից չի հրավիրվել:

Տարածված ձայնագրության մեջ երկու անձինք խոսում են Ա.Աշոտյանի մասին և նշում նրա հետ հանդիպելու մասին: Այդ ձայնագրությունից բացի կալանքի միջնորդության քննարկումից առաջ պաշտպանության կողմին տրամադրվել է նաև ձայնագրության սղագրումը, որն ավելի ծավալուն է, քանի հրապարակվածը: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ անձանց խոսակցությունից հետևում է միայն այն, որ ոչ թե Արմեն Աշոտյանն է նրանց վրա ճնշում գործադրել, այլ նրանք են փորձել ճնշում գործադրել: Այդ անձինք այդ ձայնագրության շուրջ չեն հարցաքննվել, բնականաբար չեն առերեսվել Ա.Աշոտյանի հետ: Ավելին՝ գործով անցնող անձանց ցուցմունքներում այդ հանդիպումից հետո էական տարբերություն չկա, կամ էլ, եթե առկա է, ապա պաշտպանության կողմին և դատարանին չի ներկայացվել:

Հետևաբար՝ անձանց վրա Ա.Աշոտյանի ներազդելու մասին բոլոր խոսքերը պարզապես աբսուրդի ժանրից են:

Քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու հնարավոր մասնակցության մասին՝
Կալանքի քննարկման ընթացքում, դատարանում, Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ներկայացված նյութերում հստակ նշվում է ոմն Արգիշտիի անունը և նրա աշխատասենյակում գործով անցնող անձանց խոսակցության մասին, այդ Արգիշտին, ըստ Ա.Աշոտյանի,  հանդիսանում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը: Առկա են նաև տվյալներ  Սահակ անունով անձի մասին, նրա գործով անցնող մեղադրյալի և վկաների հետ շփման մասին, որոնց ընթացքում վերջինս առաջարկում է տալ ցուցմունքներ Արմեն Աշոտյանի դեմ: Սահակը, ըստ Ա.Աշոտյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի աներորդին է:

Քննիչը արձագանքել է, որ նման տվյալներ նախաքննությունը չունի, հետևաբար այս ամենը նախաքննության տվյալ չէ, այլ փաստացի հաղորդում է հանցագործության մասին:

Հ.Գ. Այս գրառումը գրեթե պատրաստ էր, երբ քննչական կոմիտեն տարածեց ևս մի հաղորդագրություն իբր Ա.Աշոտյանի մասնակցությամբ նոր հանցագործության բացահայտման մասին: Նախ՝ Ա.Աշոտյանը դրա հետ կապ չունի, մյուսը՝ ինչպես հասցրել եմ ճշտել, այդ «հանցագործության» արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ: Կամ Ա.Աշոտյանի մոտ հանցանք կատարելը չի ստացվում, կամ քննչական կոմիտեի մոտ՝ դրանց բացահայտելը, երրորդ տարբերակ արդեն չի մնում:
Հ.Հ.Գ. Սպասենք նոր «բացահայտումների»»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}