Հայաստանի առանձին շրջաններում տեղումները դեռ կշարունակվեն
Հանրապետության տարածքում հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-24-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 19-ի, 20-ի, 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 21-ին, 23-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին