Լավրովը մեկնաբանել է Արևմուտքի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում
ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ՀԱՊԽ) նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ արևմտյան երկրներն անկեղծ ցանկություն չունեն նպաստելու Հայաստանի ևԱդրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այլևս տեսնում ենք ոչ թե համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ձգտում, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու և որպես ինչ-որ ուժ հաստատվելու ցանկություն, որը գրեթե որոշիչ դեր կխաղա այստեղ»,-նշել է նախարարը։
Նա հույս է հայտնել, որ այն հասկանում են Ռուսաստանի գործընկերները Երևանում և Բաքվում։
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ այլ «միջազգային խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդության հարցում», սակայն այդ միջնորդությունը պետք է արտացոլի հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները հայտարարություն են ընդունել ընդդեմ տիեզերքում սպառազինությունների մրցավազքի
- Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես սպառնալիք
- ՀԱՊԿ-ում բելառուսական նախագահության գլխավոր առաջնահերթությունը կազմակերպության ներսում միասնությունն է.Տասմագամբետով
- Հայաստանը հիմնավոր պնդումներ է անում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը
- Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը
- Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին