ՀՀ կառավարությունն ու ԱԳՆ հրաժարվում են պատասխանել՝ ժողովրդից ստացած այդ ո՞ր մանդատով են Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 5-ին հայտարարել էր. «Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել»:
Panorama.am-ը հունիսի 9-ին Միրզոյանի այս հարտարարության հետ կապված գրավոր մի քանի հարց ուղղեց ՀՀ կառավարությանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
Հարց 1. ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ իշխանությունները ԼՂ ժողովրդից ստացած այդ ո՞ր մանդատով են Արցախը Ադրբեջանի մաս ճանաչում:
Հարց 2. Երբ ՀՀ վարչապետը Ստեփանակերտի հրապարակի հարթակից հայտարարում էր «Արցախը Հայաստան է և վերջ», ո՞ւմից էր ստացել այդ մանդատը:
Հարց 3. Որո՞նք են այն պատճառներ, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է Ադրբեջանի շահը ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, բայց հրաժարվում է պաշտպանել արցախահայության շահերը՝ հայտարարելով, թե այդպիսի «մանդատ» և «հավակնություններ» չունեն:
Կառավարությունից պատասխանեցին. «Ձեր հարցումը վերահասցեագրվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղից էլ կստանաք պատասխանը»։
Արտաքին գործերի նախարարությունից պատասխանեցին. «Ձեր կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հանրային կերպով բազմիցս հնչեցվել են բարձր և բարձրագույն մակարդակով»։
2018 թվականից Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ ինքը Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:
«Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը»,- ասել է Փաշինյանը (2018թ. մայիսին Ստեփանակերտ):
Արդյո՞ք Փաշինյանը հավատարիմ մնաց իր հայտարարություններին։ Ապացույցը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած իրադարձությունները, գրավոր ու բանավոր համաձայնությունների արդունքում նոր զիջումները Ադրբեջանին ու այսօրվա իրավիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է. Վահե Գևորգյան
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ
- Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
- Ճանապարհը սենց չի գնան, նենց կգնա. Փաշինյանը՝ անկլավների մասին
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն
- Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
- «Միմյանց տարածքային ամբողջականություն ընդունել» նշանակո՞ւմ է՝ Ադրբեջանի կողմից զավթած Հայաստանի 150 կմ2 տարածքի վերադարձը
- Նիկոլ Փաշինյան. Մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը
- «86.600 կմ²-ն ներառում է նաև Արցախը»
- Ալվինա Աղաբաբյան. Ի՞նչ է նշանակում 29800 քառ կմ-անոց ՀՀ և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան
- Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան
- Ալիև. Մենք Հայաստանի մեկնաբանություններում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ենք տեսել
- ՀՀԿ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը, իրացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին