«Անուշ» օպերան կներկայացվի բացառիկ արտիստական կազմով
Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Վերջինս շուրջ 88 տարի է ներկայացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ հունիսի 24-ին «Անուշ» օպերան կներկայացվի բացառիկ արտիստական կազմով՝ Անուշի դերերգով հանդես կգա Հասմիկ Թորոսյանը, Սարոյին վարպետորեն կմարմնավորի ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը, Մոսիին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը:
Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան հայ ժողովրդի մշտական ուղեկիցն է, մեր ժամանակակիցը, պատմության վկան: Օպերան մշտապես ընդգրկված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում և ամեն անգամ մեծ ոգևորությամբ ընդունվում է հանդիսատեսի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան