Արդարացումներին վերջ կա՞, թե ինչպես միշտ` «ապագա կա»․ Բաբկեն Հարությունյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրում է.
«Ամեն ինչի արդարացումը գտավ, բայց գլխավոր փաստի պատասխանն այդպես ու այս անգամ էլ չտվեց Նիկոլը, թե ո՞նց ստացվեց, որ եթե Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր Արցախը տալ Ադրբեջանին, բայց այդպես էլ չտվեց։ Նիկոլը թող ասի, թե Քոչարյանը ո՞նց կարողացավ իր նախորդի կողմից Արցախը «տալու» պատրաստակամությունից հետո` էլի չտալ ու չասել, թե իր նախկինը տալիս էր, բա ինքն ի՞նչ անի, պետք է տա։ Ո՞նց Սարգսյանը կարողացավ չտալ, բայց հենց հերթը հասավ իրեն` ինքը տարբերակ չուներ։ Սա` «նախկիններն են տվել Արցախը»ի մասով։
Միջանցք պարտադրելու և նոյեմբերի 9-ի տարբերակի մասով. Առնվազն 3 անգամ համոզվեցինք, թե ինչպես արձագանքեց հարևան և բարեկամ Իրանը ադրբեջանական ագրեսիային, մասնավորապես` սահմանին հարյուր հազարանոց զորավարժություններ անելով և զգուշացնելով, որ թույլ չի տա Հայաստանի սահմանների փոփոխություն։ Ի՞նչ շփումներ է Նիկոլը ունեցել կամ ունեցել է արդյոք իրանական կողմի հետ` պարտադրվող միջանցքի մասով։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի գոնե մի փոքր հայանպաստ տարբերակ ունենալու համար արդյոք եղել է Իրանի արձագանքը, գոնե միջանցքի մասով։
Հաջորդը հարցը ԳՇ կողմից զեկուցելու կամ սխալ զեկուցելու, գուցե խաբելու մասով. Ո՞նց կամ ինչպե՞ս են համարձակվել խաբել գերագույն գլխավոր հրամանատարին։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ հիստերիայի մեջ ընկած մատ թափ տալով հավաստիացումը, թե որևէ մեկը թող չկասկածի իր գերագույն գլխավոր հրամատանատար լինելու կարողության վրա, սխալ էր ու կարող ենք կասկածել։ Ինչպես նաև` «ինչ պետքա, էն էլ բանակցում եմ» արտահայտությանը։
Մի հարց էլ ներկայի մասով, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքելու օրինակը աչքի առաջ ունենալով, այսինքն Ալիևի կողմից անդադար նոր պահանջներ ներկայացնելու փորձը իմանալով` ինչե՞ր է պատրաստ զիջելու, հերթական թղթի կտորը ստորագրելու դիմաց։
Վերջին հարցը` արդարացումներին վերջ կա՞, թե ինչպես միշտ` «ապագա կա»»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Գալստյան. Հայի ժողովրդի դեմ կիրառվում է մարդաբանական նոր զինատեսակ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի
- Օսկանյանին հրավիրում ենք, ասում է՝ Փաշինյանի ձեռքերը պետք է բռնել, ես էլ ասում եմ՝ քո ոտքը բռնենք, որ դու չփախնես. Անդրանիկ Քոչարյան
- Ինչու է Փաշինյանը ԼՂ հարցի բանակցությունները սկսել իր սեփական կետից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին