Թուրքիան ԱՄՆ-ից այդպես էլ չկարողացավ ստանալ այդքան սպասված F-35 կործանիչները
Թուրքական մամուլը բացասաբար է ընդունել այն փաստը, որ ԱՄՆ-ն Հնդկաստանին վաճառել է 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, շեշտվել է հատկապես այն հանգամանքը, որ Հնդկաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել, չնայած, որ պաշտոնական Դելին ձեռք էր բերել նաև ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր, իսկ Թուրքիան այդպես էլ չկարողացավ ստանալ այդքան սպասված F-35 կործանիչները։
Թուրքական մամուլում այն ներկայացվել է իբրև ամերիկյան կողմի երկերեսանիության դրսևորում։
«Դեռ ավելին, ԱՄՆ-ը որոշել է ԱԹՍ-ներ վաճառել Հնդկաստանին։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի երկիր է ԱՄՆ-ը։ Իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ հունիսի 21-ին ԱՄՆ կատարելիք այցը ցույց է տալիս, որ 31 ԱԹՍ-ների վաճառքը հաստատվել է Հնդկաստանի պաշտպանության ձեռքբերումների խորհրդի կողմից։»,- գրել է թուրքական իշխանամերձ Yeniakit-ը։