Իրկուտսկում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 100-ի․ սրճարանի սեփականատիրոջ նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի սրճարաններից մեկում շաուրմայից թունավորվածների թիվը հասել է 101-ի: «Իզվեստիա․ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը։
«Ընդհանուր առմամբ սրճարան այցելելուց հետո բժիշկներին է դիմել 101 մարդ, որոնցից 22-ը երեխաներ են։ 51 տուժած հոսպիտալացվել է, բոլորին ամբողջ ծավալով օգնություն է ցուցաբերվել»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
Թունավորման առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել հունիսի 14-ի առավոտյան։
Ռոսպոտրեբնադզորի տեղեկատվության համաձայն՝ հոսպիտալացված բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաև սննդի պատրաստման և պահպանման տեխնոլոգիական գործընթացում։ Բացի այդ, պարզվել է, որ տվյալ հաստատությունում րկան պայմաններ աշխատողների անձնական հիգիենայի պահպանման համար։
Զանգվածային թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով («անվտանգության պահանջները չբավարարող արտադրանքի արտադրություն, պահպանում, իրացում»):
Հունիսի 19-ին դատարանը նախաքննության ընթացքում երկու ամսով տնային կալանքի է ենթարկել սրճարանի տիրոջը։