Շահնազարովը քննադատել է Ուչիտելի՝ ռուսական ֆիլմ «Օսկարի» առաջադրելու գաղափարը
Ռուսական «Մոսֆիլմ» կոնցեռնի ղեկավար և ռեժիսոր հայազգի Կարեն Շահնազարովն մեկնաբանել է ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի առաջարկը՝ 2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի։
«Ես չեմ աջակցում։ Այս պայմաններում ռուսական ֆիլմերի «Օսկարին» մասնակցելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Պատերազմը շարունակվում է, և Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմում է մեզ հետ. այնտեղ է տեղի ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը», - ասել է Շահնազարովը:
riafan.ru-ի հաղորդմամբ, ռեժիսորը հավելել է, որ այժմ արվեստի ոլորտում երկրների միջև ընդհանուր եզրեր փնտրելու ժամանակը չէ։
«Հիմա մեզ ոչինչ չի միավորում. պատերազմը շարունակվում է, մարդիկ մահանում են»,- ասել է նա։
Ավելի վաղ ռուսական «Օսկարի» կոմիտեի նախկին անդամ Ալեքսեյ Ուչիտելն առաջարկել էր 2023 թվականին ռուսական ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի։
«Պետք է համագործակցել, մեզ պետք է, որ ռուսական «Օսկարի կոմիտեն ֆիլմ ներկայացնի այս մրցանակաբաշխությանը: Որովհետև դա միայն քաղաքականություն չէ, դա արվեստ է»,- ասել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին