Հայաստանը հիմնավոր պնդումներ է անում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը
Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը հորդորել է չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի: Այդ մասին հայտնում է ԲելՏԱ-ն։
Նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակ է և պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։ նա հայտնեց, որ հանդիպմանը նախապատրաստվելիս մտածել է, թե գլխավորն ինչ ասի, քանի որ վերջին շրջանում արդեն շատ բան է հայտարարվել։ Գնահատական տալով ՀԱՊԿ գործունեությանը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում։
Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանի կողմից հիմնավոր պնդումներ են առաջ քաշվում: Բելառուսի ղեկավարը հայտնել է, որ եթե չլուծեն այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Ուստի, ինչպես էլ պտտվեն կամ շրջվեն, պետք է խորանալ ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել։
«Խնդիրներ կան, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դժվար լինեն։ Եվ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք՝ իրենց բարդության պատճառով»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ընդգծեց, որ այս խնդիրների լուծմանը եթե Արևմուտքից «բարեկամ-խորհրդականները» ներգրավվեն, ապա շատ ավելի դժվար կլինի որևէ բան անել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան