ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել
Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ենգիբարյանն ու Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել։
Panorama.am-ին ՄԻԵԴ-ից հայտնեցին, որ դատարանն արձանագրել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, ինչպես նաև գործի քննության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ:
Դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 39 հազար դոլար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
ՄԻԵԴ դիմած Սերգեյ Ենգիբարյանն ու Անժելա Սիմոնյանը ազգությամբ հայեր են՝ ծնված 1952 թ. և 1983 թ., ապրում են Երևանում։ Գործը վերաբերում է 2011-ին հետապնդման ժամանակ ոստիկանների կրակոցից սպանված Արման Ենգիբարյանին, որը Ս. Ենգիբարյանի որդին է, Ա. Սիմոնյանի՝ ամուսինը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 12 տարի առաջ՝ հունիսի 14-ին Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ։ Ենգիբարյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքների հետևանքով մահացել էր։
Հայցվորները պնդել են, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված կյանքի իրավունքը, արդյունավետ քննությունը, քանի որ իշխանությունները հրաժարվել են Արման Ենգիբարյանին ճանաչել տուժող, զոհ։
Նրանք նաև բողոքել են, որ ոստիկանապետի հայտարարությունների հետևանքով խախտվել է կոնվենցիայով սահմանված անմեղության կանխավարկածի իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա