Գումար շորթելու հին խաբեությունը նոր թափ է ստանում. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով հայտնում է.
«Գումար շորթելու հին խաբեությունը նոր թափ է ստանում:
Ձեր բարեկամներից մեկին, որը Հայաստանում չի, գտնում են «Ֆեյսբուքով» կամ «Ինստագրամով», նրա հաշվի «կլոնն են» սարքում, հետո էլ գիշերը գրում են, որ շտապ գումար է պետք։ Պատճառները տարբեր են։ Մարդիկ փոխանցում են, հետո էլ այդ գումարը վերածվում է կրիպտո արժույթի ու կորում։ Ահռելի գումարներ են տանում։
Պետք է ուղղակի բացել հաշիվը, համոզվել, արդյոք քեռին է, հորեղբայրն է կամ մեկ այլ հարազատ ու բարեկամ, դրանից հետո միայն որոշել գումարը փոխանցել, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Հաքերային հարձակման մասին զգուշացում․ Սամվել Մարտիրոսյան
- Շուկայում միլիոնավոր «Անդրոիդ»-ի տակ աշխատող սարքեր են հայտնվել, որոնց մեջ հենց արտադրողն է վիրուսներ ներդնում․ Սամվել Մարտիրոսյան
- Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
- Սամվել Մարտիրոսյան. Վտանգի տակ են ԶԼՄ-ների ոչ միայն յութուբյան ալիքները, այլև սոցցանցերի հաշիվները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա