Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր. Փաշինյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հանգամանալից անդրադարձավ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովին և 1997 թվականի նոյեմբերի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած «Պատերազմ թե խաղաղություն, լրջանալու պահը» վերնագրով հոդվածին:
Ներկայացնելով հոդվածը՝ Փաշինյանն այն ընդհանրացերց մի քանի դրույթի մեջ, ըստ որոնց՝ Արցախում ստատուս քվոն երկար ժամանակ պահել հնարավոր չէ, նրա անկախության հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի, հետևաբար պետք է այնպես անել, որ առաջիկա հազարամյակում էլ Արցախը մնա հայերով բնակեցված:
Ըստ Փաշինյանի՝ Տեր-Պետրոսյանն այդ հոդվածում հստակ չի ասում, թե ԼՂ-ն ինչ կարգավիճակ է ունենալու:
«Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր»,-հոդվածը գնահատեց Փաշինյանը և հիշեց, որ այդ հոդվածից 7 տարի առաջ ՀՀ ԳԽ-ն որոշում էր կայացրել ՀՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին,դրանցի 6 տարի առաջ էլ Արցախը հանրաքվեով հռչակել էր անկախությունը:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ընթերցեց հոդվածի այն հատվածը, որում Տեր-Պետրոսյանը գրում էր, որ կարող էր չմասնակցել 1996 թվականի ընտրություններին և պատմության մեջ մնալ հաղթած նախագահ, բայց այն համարել է փոգրոգի դասալքություն, որին սովոր չէ:
Անդրադառնալով 1997 թվականին Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությանը՝ Փաշինյանը հիշեցրեց, որ հոդվածում նշվում էր Արցախի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետող 6 հոգու՝ Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վարդան Օսկանյանի, Ժիրայր Լիպարիտյանի և իր մասին:
Նա հայտարարեց, թե փորձագիտական տեղեկատվությունը գաղտնիք չէր, քանի որ դրանք ամբողջությամբ ամրագրված էին հրապարակային փաստաթղթերում, բայց համացանց չլինելու պատճառով հասարակության լայն շրջանակները դրանցից տեղյակ չէին, բայց և անմիջապես ընդունեց, որ եղել են նաև գաղտնի փաստաթղթեր:
«Այդ փորձագետները չէին բարձրաձայնում 1993 թվականին արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերի մասին…Դրանք արձանագրում էին Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից, ես հիմա օգտագործելու եմ այդ բանաձևերի ձևակերպումները, պահանջում էին առանց նախապայմանների և անհապաղ զորքերի դուրս բերումն այդ տարածքներից»,-հայտնեց Փաշինյանը և հավելեց, որ ԼՂՀ-ն էլ այդ բանաձևերում հիշատակված էր որպես Ադրբեջանի ռեգիոն:
«1996 թցվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը որքան էլ իրավաբանական ուժ չունէր, միևնույնն է միջազգային հանրության դիրքորոշում էր, որը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը և վերջինիս սահմաններում ԼՂՀ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում»,-հիշեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի, հետո պարզվեց՝ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ. Փաշինյան
- Փաշինյան. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից 1-2 օր անց, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին՝ Շուշիում ոչ մի զինվոր չունենք
- Փաշինյան. Ինչու պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան