«Տիտանիկ»-ի կործանման վայրում զբոսաշրջիկներով սուզանավ է անհետացել
Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր ուղևորվող զբոսաշրջային սուզանավը դադարել է կապի դուրս գալ:
BBC-ի փոխանցմամբ, Բոստոնի առափնյա պահպանության (ԱՄՆ) տվյալներով՝ սուզանավում կարող է լինել մինչև հինգ մարդ։
Նշվում է, որ նավում գտնվող բոլոր մարդկանց անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ 59-ամյա բրիտանացի միլիարդատեր և հետախույզ Համիշ Հարդինգը, ի թիվս այլոց, փորձել է սուզանավով իջնել դեպի խորտակված նավի՝ «Տիտանիկ»-ի մոտ․ դա հաստատել է նրա ընտանիքը։
Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են կազմակերպվում։
BBC-ին գրում է, որ զբոսաշրջիկներն օգտվել են մասնավոր ընկերության ծառայություններից, որը վարձավճարով տուրիստներին հնարավորություն է տալիս անձամբ տեսնել «Տիտանիկը»։ Ենթադրվում է, որ սուզանավի սեփականատերը կարող է լինել «OceanGate Expeditions»-ը, որը 250 հազար դոլարով վաճառում է ութօրյա շրջագայություն՝ խորտակված նավը տեսնելու համար։
«Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են Ատլանտյան օվկիանոսում 3800 մետր խորության վրա՝ կանադական Նյուֆաունդլենդի ափերի մոտ գտնվող տարածքում։