«Միջազգային հանրույթ» կոչվածը Ադրբեջանին խրախուսում է անցնել «հակաահաբեկչական գործողությունների».Գևորգ Դանիելյան
ՀՀ նախկին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Մի պահ թույլ տվեք ձեզ կտրել ֆուտբոլից, փողոցների փոսերը լցնելու, մեր անկասելի առաջընթացը խոչընդոտող զինանշանն ու հիմնը հիմնովին փոխելու և այլ խիստ հրատապ, համաշխարհային ու համազգային մասշտաբի իրադարձություններից, և ուղղակի հիշեցնել, որ ԱՐՑԱԽԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ. արգելվել է ընդհուպ Կարմիր խաչի հումանիտար ծառայությունը։ Անգամ ֆաշիստների կողմից պաշարված Լենինգրադն ունեցել է «կյանքի ճանապարհ», մինչդեռ՝ «միջազգային հանրույթ» կոչվածը ադրբեջանին խրախուսում է ոչ միայն էլ ավելի խստացնել պաշարումը, այլև անցնել «հակաահաբեկչական գործողությունների», ասել կուզի՝ իր սեփական հողում անկախ ապրելու իրավունքը արդեն դիտարկվում է որպես ահաբեկչություն։ Ֆրանց Վերֆելն ու Վալենտին Պիկուլը անգամ ի զորու չէին լինի նկարագրել այս ողբերգությունը։
Հիմա ով ինչպես է պատկերացնում «զանգը կախելու» գործը՝ Հայկական կողմը պնդում է, որ դա ՌԴ֊ի սուրբ պարտականությունն է, ադրբեջանական կողմը պատճառաբանում է, որ իրենք չեն շրջափակել, արևմուտքը և Ամերիկան մեկական պարիտետային կոչ են ավելացնում իրենց արխիվում, Ռուսաստանը արդեն բաց տեքստով ընդգծում է, որ Հայաստանն իրավունք չունի ինքնամեկուսանալ և սրել իրավիճակը, իսկ ադրբեջանն էլ իրավունք չունի պաշարված պահել Արցախը և այո՝ վերջ։
Հ.Գ. Մի այսպիսի հարց ինձ ուղղվեց վերջերս. «Ինչո՞ւ են բոլորը լռում, հանգիստ հետևում այս ամենին, կարո՞ղ է մի բան գիտեն, որ մենք չգիտենք» ...»
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
- ԵԽ-ն հրատապ ընթացակարգով կքննարկի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցը
- ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
- ՀՀ ԱԳՆ. Լաչինի միջանքը վեց ամիս փակ է՝ չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին ու դատարանի վճռին
- ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան