36 տարեկանում մահացել է Սանկտ Պետերբուրգի տիկնիկային թատրոնի արտիստ Միխայիլ Լոժկինը
36 տարեկանում մահացել է Սանկտ Պետերբուրգի տիկնիկային թատրոնի արտիստ Միխայիլ Լոժկինը: «Միր-24»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են թատրոնից։
Դերասանի մահվան պատճառը չի նշվում։
Գործընկերները նրա մասին խոսում են որպես սիրելի ընկերոջ և հանճարի։
Լոժկինը ծնվել է 1986 թվականին Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան՝ տիկնիկային թատրոնի արտիստի մասնագիտությամբ (Ռուսլան Կուդաշովի արվեստանոց) Մասնակցել է ոչ միայն տիկնիկային թատրոնի, այլև մի շարք այլ թատրոնների բեմադրություններին։ Խաղացել է նաև ֆիլմերում։
Դերասանն արժանացել է նաև մի շարք մրցանակների։