ԵՄ առաքելության ներկայացուցիչները միջադեպերը կանխել չեն կարող․ Նատալի Լուազո
«Հայաստանում առաջին անգամ է ԵՄ առաքելություն տեղեկայված։ Մենք պատրաստ էինք ադրբեջանական կողմ նույնպես առաքելություն ուղարկելու, բայց Ադրբեջանը չի ընդունել այդ առաջարկը։ Իմ տպավորությամբ՝ արձանագրված և փաստաթղթավորված ռազմական միջադեպերը տեղի են ունենում միայն մեկ կողմից։ Չկա որևէ ապացուցողական տվյալ, որը կհաստատի մեղադրանքը, թե Հայաստանի կողմից է ռազմական միջամտությունը տեղի ունենում, և դա զարմանալի չէ, քանի որ Հայաստանը ուզում է խաղաղություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն՝ գնահատելով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը։
Ըստ նրա ՝ կարևոր է, որպեսզի ԵՄ անդամ պետությունները տեղեկություն ստանան տիրող իրավիճակի մասին։
«Առաքելությունն ընդամենը չորս ամիս է Հայաստանում։ Դեռևս կադրային և տեխնիկական միջոցներով ամբողջությամբ ապահոված չէ, բայց իրենք շատ են պարեկություն իրականացնում։ Հայաստանի իշխանությունների հետ ունեն լավ հարաբերություններ և բնակչությունն էլ բարձր և դրական է գնահատում նրանց ներկայությունը։ Խնդրում եմ չշփոթել՝ այն քաղաքացիական առաքելություն է, որոնք մշտադիտարկում են իրավիճակը։ Նրանք չեն կարող կանխել միջադեպերը, բայց միջադեպերի համար պատասխանատու կողմը պետք է իմանա, որ դրանք մշտադիտարկման ներքո են»,- եզրափակեց Նատալի Լուազոն։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է այդ մասին ասել հրապարակավ․Նատալի Լուազո
- Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան