Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
72 տարեկանում մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Խաչատրյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին խմբակցությունից:
Խաչատրյանն ընտրվել է ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, «Լիբերալ-դեմոկրատական» պատգամավորական խմբի համանախագահ:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպման էր, իսկ խորհրդարանում ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը ՌԴ էր քլնգում
- Ճիշտ չէ, երբ ասում ենք ազգությամբ հային պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելու մասին. Վիգեն Խաչատրյան
- Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները բարբաջանք է որակել
- Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը թերևս ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան