Փաշինյանի հրապարակած թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտպանական բյուջեի թվերին.Մամիջանյան
«Եթե ինչ-որ մեկը գալիս ու ասում է՝ ես բանակցությունները սկսում եմ 0-ական կետից, իմ կետից, այդ պահից սկսած ցանկացած տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրում է նման ցնդաբանություն ասողը: Հետևաբար, երեկվա նրա 3.5 ժամանող խոսույթն անիմաստ էր»,-ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախորդ օրը քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին:
Անդրադառնալով սպառազինման գնման հետ կապված Փաշինյանի հրապարակած թվերին՝ Մաիջանյանն ասաց, որ դրանք սուտ են եղել:
«Եթե նայեք այդ տարիների մեր պաշտպանական բյուջեն, կհամոզվեք, որ ֆիզիկապես հնարավոր չէր այդ ծավալով սպառազինության գնում իրականացվեր: Այդ թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտպանական բյուջեի թվերին: Նշեմ նաև, որ մեզանից մնացել էր շուրջ 100 մլն դոլարի սպառազինության գնման բյուջե և մոտ 200 մլն դոլարի վարկային պայմանավորվածություններ և պայմանագրեր, իսկ իր նշած թվում ահռելի բաժին են կազմում Սու-30-ները, որոնք մարտագլխիկներ չեն ունեցել և որևէ կերպ չեն օգտագործվել ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար, «Օսա-Աա»-ները, որոնք ինչպես իրենք բացահայտեցին, ժամկետանց էին:
Մամիջանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը և իր խումբը փոխել է նախկին իշխանությունների գնման պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 հատ ԱԹՍ-ի, ՀՕՊ համակարգերի գնում:
«Նորից եմ ասում՝ Սերժ Սարգսյանի օրոք 50 հազար տոննա անվճար սպառազինության աջակցություն է ստացվել մեր դաշնակցից»,-տեղեկացրեց Մամիջանյանը::
Նա նաև նշեց, որ ԱԺ-ում Փաշինյանը նորից համարձակվել է խոսել Սպարապետի մասին, որի իրավունքը չուներ:
«Սիրելի՛ քաղաքացիներ, Փաշինյանը ոնց որ մոռացել է «Օրագիր» թերթում անհայրենիք վերնագրերով իր հեղինակած հոդվածները: Խնդրում եմ, բացեք, տեսեք, թե ինչ է գրում Փաշինյանը Սպարապետի մասին: Դրանից հետո ինքը Սպարապետի անունը նույնիսկ արտաբերելու իրավունք չունի: 1993 թվականի իր և Սպարապետի հանդիպումն էլ թող լավ հիշի»,-շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմող երկրում շուրջ 10 անգամ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին. Հայկ Մամիջանյան
- Փաշինյանը պարզապես ստում է՝ այդ օրը հնարավոր էր Շուշիի պահպանմամբ հրադադար. Հայկ Մամիջանյանը՝2020թ հոկտեմբերի 19-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին