Հիմնանորոգվում է Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը
Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը՝ 1.2 կմ երկարությամբ։ Այս մասին տեղականում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ շինարարությունը ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացնում է «Ճան շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։
Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է ծածկի քանդում, ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցում, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի երթևեկելի հատվածը, կնորոգվեն նաև ճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե կամուրջները, հիմնանորոգվող հատվածը կկահավորվի անվտանգության տարրերով։
Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։ Լճաշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ բացվում են մեր անցյալի մասին պատմող նշանակալի հնագիտական շերտեր, ինչի վկայությունն է հենց կիկլոպյան ամրոցը, որը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին