Քաղաքական 10:37 21/06/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Փաշինյանն անարգում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանն ու օրհներգը

Հայաստանում և Արցախում իրավիճակը օրեցօր վատթարանում է՝ Ադրբեջանին ու Թուրքիային վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերջ զիջումների, նրա պարտվողական կեցվածքի և անկարողության պատճառով։

Գալով իշխանության՝ նա իրեն խեղաթյուրված կերպով ներկայացրեց որպես ժողովրդավար, սակայն շուտով պարզվեց, որ բռնապետ է։ Հինգ տարի առաջ Փաշինյանը մի մեծ հանրահավաքում խոստացավ. «Եթե [Ղարաբաղի] բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»: Սակայն 2018 թվականի այդ լրջագույն խոստումից ի վեր, նա չի խնդրել ժողովրդին որևէ հարցի վերաբերյալ որոշում կայացնել։

Փաշինյանը.
- Սպառնալից հայտարարություններ է արել իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին, բանտարկել է իր կուսակցության մրցակիցներին տեղական ընտրությունների ժամանակ, ձերբակալել ցուցարարներին և արգելել ականավոր սփյուռքահայերի մուտքը Հայաստան՝ նրանց կողմից իր վարչակարգի քննադատության պատճառով.
- Հայաստանի բնակչությանը բաժանել է երկու թշնամական ճամբարների և Սփյուռքը հեռացրել Հայաստանից.
- Հիմնովին վատ է կառավարել 2020 թվականի աղետալի պատերազմը, որի հետևանքով զոհվել են հազարավոր հայ երիտասարդ զինվորներ և կորցրել Արցախի մեծ մասը.
- Չի կարողացել ապահովել Ադրբեջանից հայ ռազմագերիների ազատ արձակումը.
- Չի կարողացել պաշտպանել Հայաստանի սահմանները վերջին երկու տարվա ընթացքում ադրբեջանական բազմակի հարձակումներից.
- Վեց ամիս շարունակ չի կարողացել բացել Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով 120 հազար արցախցիներ զրկվել են սննդից և դեղամիջոցներից.
- Բազմիցս քննադատել է Արարատ լեռան նկատմամբ հայերի կարոտը՝ ասելով, որ այն այլևս Հայաստանի տարածքում չէ․
- Թուլացրել է Հայաստանի բանակը.
- Մերժել է Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայկական պահանջները՝ հայտարարելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից որևէ մեկից.
- Մեկնել է Անկարա՝ ներկա գտնվելու նախագահ Էրդողանի երդմնակալությունը՝ խայտառակելով իրեն և Հայաստանին.
- Արցախը նվիրել է Ադրբեջանին։ Հակառակ Փաշինյանի խեղաթյուրմանը, թե Հայաստանի նախկին ղեկավարներն են տվել Արցախը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն անցյալ շաբաթ ասաց. «Առաջին անգամ... Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»։
Զարմանալի չէ, որ Ալիևն ու Էրդողանը գոհ են Փաշինյանից։
Անցյալ շաբաթ, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանը կասկածելի հայտարարություններ արեց Հայաստանի պետական զինանշանի և օրհներգի վերաբերյալ, որոնք երկուսն էլ ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Այլ կերպ ասած,  Փաշինյանի քննադատությունները հակասահմանադրական էին։

Ահա, թե ինչպես է Փաշինյանը նկարագրել Հայաստանի զինանշանը. «Ի՞նչ է պատկերված այնտեղ. Նոյյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի չորս գահակալությունների, դինաստիաների, չորս հարստությունների զինանշանները…. այդ զինանշանը 1991թ. հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Նայելով [զինանշանի] կենտրոնին, Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում այստեղ վաղուց չի ապրում»: Սա «մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա այդ երկվության մասին է, պատմական Հայաստանի և իրական Հայաստանի․․․․Իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին․․․․ Ի վերջո, պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք նրանց վիճակը, գնահատել ե՞ք ինչ վիճակում են: Այդքան ավանդույթներից ենք խոսում, արժեքներից ենք խոսում, մեր մայրաքաղաքները, մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների տակ են, կներեք այս էլ ասելու բան չէ, բայց Հայաստանից դուրս գտնվող որոշ [պատմական] մայրաքաղաքներ կարող է պարզվի ավելի լավ վիճակում են, քան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվողները»:

Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը առիթը բաց չթողեց բողոքելու նաև Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկից՝ պետական օրհներգից, հենց այն օրը, երբ Հայաստանը նշում էր Պետական խորհրդանիշների օրը։ Նա ասաց․«Այսօր մեր հիմնի պաշտոնական բառերն ավարտվում է [են] հետևյալ կերպ՝ զոհվելով է ավարտվում: Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ եմ մտածում, իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով ինքը հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնն ավարտվի հետևյալ տողերով.
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։

Փաշինյանն առաջարկում էր օրհներգը կրճատել՝ կտրելով դրա վերջին չորս տողերը.
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Սա Փաշինյանի կողմից ևս մեկ փորձ է՝ թուլացնելու հայերի ազգայնական զգացումները՝ հանդարտեցնելու Հայաստանի թշնամիներին։ Օրհներգի խոսքերը գրել է հայտնի բանաստեղծ Միքայել Նալբանդյանը 1861 թվականին։ Օրհներգն ընդունվել է Հայաստանի առաջին Հանրապետության կողմից 1918 թվականին։ Այն վերընդունվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության կողմից՝  ձևակերպումների փոքր փոփոխությամբ։
Ի՞նչ է առաջարկելու Փաշինյանը հաջորդիվ՝ փոխել Հայաստանի դրո՞շը ու երկրի անո՞ւնը։ Այնուամենայնիվ, սա այն նույն մարդն է, որն ինքնահավանորեն հայտարարել է․«Ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրի: Չի կարող այդպիսի բան լինել, բացառված է»։ Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում Արարատ լեռը պահել են Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա։ Ինչպե՞ս կարող է անկախ Հայաստանի Հանրապետության վարչապետը պակաս ազգայնական լինել, քան Խորհրդային Հայաստանի ղեկավարները։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}