Պատերազմող երկրում շուրջ 10 անգամ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին. Հայկ Մամիջանյան
«Ես չգիտեմ, թե ինչ բառերով անդրադառնալ այն նախադասությանը, երբ Փաշինյանն ասվում է, որ շուրջ 10 անգամ Արայիկ Հարությունյանի և Գլխավոր շտաբի տված տվյալներն իրար հակասել են»,-անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Փաշինյանի արած հայտարարությանը՝ ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և պարզաբանեց. «Դուք հասկանում եք, թե ինչ է ասում: Պատերազմող երկրում շուրջ 10 անգամ ինքը չի տիրապետել իրավիճակին, չի իմացել, թե ինչ է տեղի ունեցել պատերզմի դաշտում»:
Այդ ամենից Մամիջանյանը եկավ այն եզրահանգման, որ Փաշինյանի այդ խոսքերը ինքնախոստովանական ցուցմունքներ էին:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, ըստ որի՝ երբ ինքը նոյեմբերի 9-ից հետո, 1-2 օրից վերադարձել է աշխատանքի, իրեն զեկուցել են, թե Շուշիում ոչ մի հայ զինվոր չի մնացել:
«Հասկանո՞ւմ եք, թե ինչի՞ մասին է խոսում: Նոյեմբերի 9-ից հետո ոչ մեկը չգիտի, թե ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր գտնվում: Այդ մասին ինքը երեկ ինքնախոստովանությամբ ասաց»,-նկատեց Մամիջանյանը:
Նա տարակուսեց, թե ինչպես կարող էին նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից երկու օրանց Շուշիում հայ զինվորներ մնային:
Անդրադառնալով պատերզմից խուսափելու հարցին՝ Մամկիջանյանը շեշտեց, որ միշտ էլ ագրեսոր կողմը եղել է Ադրբեջանը, բայց այս անգամ ինքը կխոսի առիթի մասին և հավելեց. «Փաշինյանի արած հայտարարությունը «Արցախը Հայաստան է, և վերջ» հակասության մեջ է մտնում հենց Փաշինյանի հարած հայտարարություններին, որոնց ժամանակ նա ասել էր, որ քանի դեռ Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինքը չի բանակցելու:
Պարզ հարց եմ տալիս՝ հիմա Արցախը Հայաստա՞ն է, ու վերջ, թե՞ դու Արցախի անունից բանակցելու իրավունք ունես և հենց այդ երկատվածությունն է խառնաշփոթ ստեղծել բանակցություններում: էլ չեմ ասում, որ նմանօրինակ ուլտիմատումն ինքը դրել է ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ համանախագահ երկրների: 2018 թվականին, գալով իշխանության, Նիկլոլ Վովայի Փաշինյանը ուլտիմատում է դրել Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջ»:
Որպես պատերազմի առիթ Հայկ Մաիջանյանը նշեց նաև քաղաքական սեփական դիվիդենտների համար Փաշինյանի կողմից Դուշամբեում Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունների զոհաբերումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան