Մարիա Զախարովա. Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներն անհիմն են
«Հունիսի 15-ին Հաքարիի կամրջի միջադեպը հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետևանք էր։ Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, և այդ աշխատանքները պետք է լինեն մանրակրկիտ և արդյունավետ»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հայկական կողմի բողոքին արձագանքել Մոսկվան։
Հիշեցնենք, որ Հաքարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավման հետ կապված միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի դժգոհությունը այս միջադեպի առնչությամբ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է օգնել սահմանային գծի անցման որոշմանը, որը դարձել է կողմերի միջև կռվախնձոր։
«Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքներն անհիմն են։ Այս կապակցությամբ մենք խորհուրդ ենք տալիս նվազեցնել ԶԼՄ-ների հռետորաբանության աստիճանը: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Նրանք հստակորեն կատարում են իրավիճակի կայունացման և իրենց պատասխանատվության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների պահպանման խնդիրները»,- ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան