Գինու ներկրող. Ararat-ի մատակարարումը Ռուսաստան կշարունակվի
Ararat կոնյակի մատակարարումը դեպի Ռուսաստան իրականացվում է արտադրողի հետ ունեցած գործող պայմանագրերի հիմա վրա, հետագայի համար ինչ-որ ելք կգտնվի։ «Ռիա Նովոստի» գործակալությանն այդ մասին հայտնել է գինու խոշոր ներկրող Luding Group ընկերության գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը։ Նա մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին։
Ըստ աղբյուրի, մայիսի վերջին ընկերությունը հայտարարել է, որ ծանուցում չի ստացել Pernod Ricard-ից, որն ավելի վաղ որոշել է դադարեցնել իր արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ, ինչպես նաև հայտարարել Ararat կոնյակի հետ համագործակցության դադարեցման մասին։
«Ոչինչ չի փոխվել, մատակարարումն ընթանում է։ Ռուսաստանն առանց Ararat և Ararat-ն առանց Ռուսաստան ես չեմ տեսնում։ Գործող պայմանագրերը պահպանվում են, հետագայում տեսնենք, որևէ լուծում կգտնենք։ Ֆրանսիական արտադրողը երկար ժամանակ փոխհարաբերություններ է կառուցել և Ռուսաստանի, և Հայաստանի հետ»,-ասել է Խաչատուրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կոնյակի գործարանը չի դադարեցրել արտահանումը Ռուսաստան
- Pernod Ricard-ը դադարեցրել է Ռուսաստան ալկոհոլի արտահանումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան