Հասարակություն 14:18 21/06/2023 Հայաստան

«Ազատազէն»-ի թիմբիլդինգի գործընկերը. «Հույս ունենք, այն վարակիչ կլինի մյուս գործատուների համար»

Հայաստանում զենք կրելու ու կիրառելու մշակույթի զարգացման նպատակով «Ազատազէն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է թիմբիլդինգներ:



«Ազատազէն»-ի նպատակն է Հայաստանում ոչ միայն զենք կրելու և կիրառելու մշակույթի, այլև զինագործության զարգացումը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական հիմքերի բարելավումը։ Նման նախաձեռնություններին ավելի մեծ թափ հաղորդելու համար ՀԿ-ն քայլեր է անում Հայաստանի առաջատար ու հեղինակային ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ:  «TotoGaming-ը մեծ պատրաստակամությամբ է արձագանքել համագործակցության առաջարկին՝ բյուջե տրամադրելով թիմբիլդինգներ անցկացնելու համար», - ասաց «Ազատազէն» ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։

Տրամադրված բյուջեն կազմել է 10․000․000 դրամ, սա մինչև այսօր «Ազատազէն» հասարակական կազմակերպությանը տրամադրված ամենախոշոր ներդրումներից է։ Քաղաքացիական հրաձգարանում  ընկերության աշխատակիցների միջև անցկացվեցին մրցույթային խրամատային պարապմունքներ նախ լազեր-թագ զենքերով, ապա նաև Հայաստանի զինված ուժերում առկա ակոսավոր զենքերով ստուգեցին նրան կրակային պատրաստությունը: Արդյունքները գոհացուցիչ էին։

Ընկերության աշխատակիցները մեկ օր անցկացրեցին Երևանից քիչ հեռու գտնվող քաղաքացիական հրաձգարանում:  Նրանք բաժանվեցին երկու պայմանական թիմերի և խաղարկեցին մարտական  դիրքի գրավման սցենար: Թիմի անդամները նաև էստաֆետային մրցույթների մասնակցեցին, առաջին հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ստացան նվերներ «Ազատազէն»-ից։

Կազմակերպությունը ստեղծվել է պատերազմից հետո, որպեսզի Հայաստանում մեկ մեծ քաղաքացիական հրաձգարան լինի: Մինչ այդ կազմակերպության անդամները մարզվել են սարերում և ձորերում,  պատերազմել են այնտեղ ստացած գիտելիքներով: ՀԿ-ում համարում են, որ անզեն հայ լինելը նորմալ չէ։

«Ինչպես մարդը խաչ է կրում՝ քրիստոնեա է, կամ ամուսնական մատանի՝ ամուսնացած է, այնպես էլ եթե հայ է, պետք է զենք ունենա, և դա է այն ճանապարհը, որով կարող ենք արժանապատիվ խաղաղություն ունենալ:
Շատ կարևոր է, որ ազգի լայն շետերը հասանելիություն ունենան զենքին։ Վերջին պատերազմը փաստեց, որ մասնակիցների մեծամասնությունը տասնամյակներով չէր կրակել: 44-օրյա պատերազմի ժամանակ նույնիսկ բանակում ծառայածները բողոքում էին, որ մոռացել են զենքից օգտվելու տարրական հմտությունները։

ՀԿ-ում համարում են, որ թիմիբլդինգների ձևաչափը շատ արդյունավետ է:

«Այսօր ընկերության աշխատակիցները մարզվելու են նույն զենքերով, ինչով մենք պատերազմում էինք, և այստեղ ստացած գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կիրառելու են պատերազմում։ Շատ գովելի է, որ TotoGaming  ընկերությունն առաջին արձագանքողներից է եղել՝ իր թիմի համար կարևորելով այդ գիտելիքները։ Ցանկալի է, որ այն վարակիչ լինի նաև մյուս ընկերությունների համար»,-ասաց «Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը:

Գևորգյանն ընդգծեց՝ հասրարակության շրջանում զենքի տիրապետման հմտությունները զարգացնելու գործում շատ կարևոր է, որ քաղաքացին ինքը հասկանա և գա այն գիտակցությանը՝ այն իրեն պետք է:

«Թիմբիլդինգն «Ազատազէն»-ի հետ համագործակցելու տարբերակներից մեկն է: TotoGaming-ի տրամադրած միջոցների մի մասը ծախսվելու է իր թիմի մարզումների համար, մյուս մասը հատկացվելու է ՀԿ-ի անդամների ուժեղացման վրա: Մենք ունենք դիպուկահարների, արագ արձագանքման թիմեր, նրանց մարզման համար միջոցներ են հարկավոր։ Ընկերությունն այս քայլով նպաստեց, որ կրակային պատրաստվածություն  ունեցող հայերի մեկ խումբ ավել ունենանք, քան երեկ էր»,-ասաց «Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի նախագահը: 

Թիմբիլդինգի մասնակից,  մարկետինգի,  միջոցառումների և տպագիր գովազդի արտադրության մասնագետ Սիրանուշ Դավթյանը խոստովանեց՝  շաբաթ օրով վաղ առավոտյան անկողնուց դուրս գալն իր համար չափազանց դժվար է, բայց նման նախաձեռնության համար միանշանակ արժեր։

«Այս հնարավորությունն ինձ տվել է իմ շատ սիրելի թիմը, որի հիմքում երկու շատ կարևոր բաղադրիչ է ընկած։ Առաջինը՝ մեր ընկերությունը չէր կարող անմասն մնալ մի ծրագրից, որը կապ ունի սպորտի հետ, երկրորդը՝ սոցիալական պատասխանատվության մեծ զգացումն է։ Ես ինքս սյունեցի եմ և կարծում եմ, որ ներկա իրականությունում յուրաքանչյուրս՝ անկախ սեռից, պարտավոր ենք իմանալ նվազագույնը ռազմական գործի մասին: Ծառայելու ենք, թե ոչ, միևնույն է՝ դա ոչ մեկին չի ազատում այդ գիտելիքներին տիրապետելու պարտավորությունից:

Թիմբիլդինգի ընթացքում ցանկանում եմ նվազագույն գիտելիքներ ձեռք բերել զենքին տիրապետելու առումով և պատկերացնել, թե խաղաղ կամ, Աստված մի արասցե, ոչ խաղաղ պայմաններում ինչ օգտակար բան կարող է  անել հայ կինը»,-ասաց Սիրանուշ Դավթյանը:

Թիմբիլդինգի մեկ այլ մասնակից էլ՝ ընկերության սպորտի պրոդուկտ-մարկետինգի մենեջեր Մխիթար Կաֆյանն էլ նշեց թիմային աշխատանքի կարևորության մասին։

«Այստեղ թիմի միասնականության հարցն է, ինչքան միասնական լինենք, այնքան լավ ենք խաղալու։ Մեր ընկերությունը միշտ սպորտի կողքին և դա բազմիցս ապացուցել է ոչ միայն խոսքով, այլև գործով: Սա հերթական նախաձեռնությունն է, որին ոչ միայն աջակցում ենք, այլև ինքներս մասնակցում ենք։ Մեր թիմն ուզում է ցույց տալ, որ սոցիալական պատասխանատվության մի մասն է «Ազատազէն»-ի կողքին լինելը»,-ասաց Մխիթար Կաֆյանը՝ ընդգծելով, որ իրականացվող կարևոր գործի կողիքն պետք է լինեն թե ընկերությունները, թե անհատները։

«Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի ղեկավար Իշխան Գևորգյանը հույս հայտնեց, որ ընկերության հետ այս համագործակցությունը լավ օրինակ կլինի մյուս գործատուների համար, ինչը հնարավորություն կտա տարբեր կազմակերպությունների  աշխատակիցների համար կազմակերպել հետաքրքիր, բայց նաև ռազմակրթական թիմբիլդինգներ։






 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}