«Ալաշկերտը» և Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը
«Ալաշկերտը» և թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբից ու մանրամասնում, որ 35-ամյա ֆուտբոլիստը 2015-ից պաշտպանում էր «Ալաշկերտի» գույները, նվաճել է մի շարք տիտղոսներ, երկար տարիներ հանդիսացել է մեր թիմի ավագը։
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Արտակ Գրիգորյանին նվիրվածության և հսկայական աշխատանքի համար ու հաջողություն է մաղթում փորձառու ֆուտբոլիստին հետագա կարիերայում:
«Շնորհակալ եմ իմ հարազատ ակումբին տպավորիչ ժամանակաշրջանի համար: Միասին մեծ հաջողությունների ենք հասել: Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» նոր մրցաշրջանում: Այս թիմը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,- նշել է Արտակ Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան