Աստանայի հարթակի փակման Ղազախստանի որոշումն անակնկալ է եղել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար
Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարած սիրիական կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար Աստանայի հարթակը փակելու որոշումը անակնկալ է եղել գործընթացի մասնակիցների համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի սիրիական կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 20-րդ միջազգային հանդիպման արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Անկեղծ ասած, այսօր մեզ համար ինչ-որ չափով անսպասելի էր: Այն Ղազախստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնողական առաջարկն է, որ Աստանայի հարթակն այլևս բավարար համարեցին և, ըստ էության, ակնկալում են, որ մենք հիմա կընտրենք այլ հարթակ, որտեղ կանցկացվեն այդ հանդիպումները»,-նշել է նա։
Լավրենտևի խոսքով՝ Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի միջև գագաթնաժողովի անցկացումը կքննարկվի Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատանքի ավարտից հետո։
«Հիմա մենք աշխատում ենք ճանապարհային քարտեզի մշակման վրա, և աշխատանքները ընթանում են բավականին լարված, բավականին ինտենսիվ: Հենց որ այն ավարտվի, այդ աշխատանքի արդյունքների մասին կզեկուցվի մեր երկրների նախագահներին՝ հետագայում Թուրքիայի և Սիրիայի Արաբական Հանրապետության հանդիպման անցկացման համար՝ երաշխավոր երկրների նախագահների ներկայությամբ»,-ասել է Լավրենտևը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ջանքերի արդյունքում Թուրքիա-Սիրիա կարգավորումը տեղափոխվում է հենց «Աստանայի ձևաչափի» հարթակ. Պետրոսյան
- Աստանայի ձևաչափով հանդիպման ավարտական բանաձևում նշվել է՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան