4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
Բարձրագույն դատական խորհրդի նիստում Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննարկմանը Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։
«Նախորդ նիստի հետաձգման պատճառների մեջ նշվեց նաև տիկին Խառատյանի դիմումի հիման վրա գործի համար նշանակություն ունեցող նյութերի տրամադրումը։ Ըստ էության, երեկ ներկայացվել են այդ նյութերը, բաղկացած է շուրջ 30 էջից, անգլալեզու է։ Մի քանի ժամը բավարար չէ ծանոթանալու համար։ Խնդրում եմ ապահովել այս փաստաթղթի տրամադրումը մյուս կողմերին, նիստը հետաձգել ու բավարար ժամանակ տրամարդրել ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու համար»,- ասաց Ս. Սահակյանը։
Խորհուրդը որոշեց բավարարել այս միջնորդությունը՝ հաջորդ նիստը նշանակելով հունիսի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
- Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան