Բաբկեն Թունյանն արձագանքել է Վիգեն Խաչատրյանի մահով ուրախացածներին
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահը բուռն արձագանքի է արժանացել ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Ի պատասխան իշխանական պատգամավորի մահաով ուրախացողների, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է.
«Հայ մարդու մահով ուրախացող «հայեր», երկար կյանք ու առողջություն ձեր ծնողներին: Երևի էս տարիքում գոնե իրենց հաջողվի ձեր մեջ մի քիչ մարդկություն սերմանել (չնայած քիչ հավանական է)»։
Գրառման ներքո օգտատերերը նրան հիշեցրել են 2018-ի սև ժապավենները, դագաղները, Նադեժդա Սարգսյանի, Արմեն Գրիգորյանի ու այլոց մահով ուրախացողների մասին։
Հիշեցնենք, որ 72 տարեկանում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
- Վաղը եթե Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շա՞տ է պետք, թե Մոսկվայում, Վաշինգտոնում ինչ աղմուկ կբարձրացվի՝ բացարձա՛կ. Վահե Հովհաննիսյան
- Ադրբեջանը նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր քաղաքականությունը. ԱԳՆ
- Սոֆյա Հովսեփյան. Արցախում մարդիկ սովի են մատնվել, դուրս եկեք փողոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան