Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել օդային կառավարման միասնական համակարգ
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուկ Գյորգյունը անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգի» ստեղծմանը:
Գյորգունը նշելով, որ այն հանդիսանում է երկու երկրների միջև ամենակարևոր նշանակության համատեղ ծրագրերից մեկը, խոսելով համակարգի հնարավորությունների մասին, ասել է․
«Այս ծրագրի ամբողջական կյանքի կոչման պարագայում համատեղ օդային վերահսկման տարածքը կհասնի Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազանները: Նման իրավիճակում երկու երկրների օդային ուժերը կկարողանան համատեղ գործողություն իրականացնել»»։
Բացի այդ, հիշատակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորը՝ Հեյդար Ալիևի «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը, նշել է, որ այդ համատեքստում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ.
«Երկու պետություն, մեկ ազգ, մեկ օդային տարածք»:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Գյորգունը ներգրավված է եղել հունիսի 12-ին պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվիրակության մեջ: