ՀՀ կենտրոնական բանկը հյուրընկալել է Mastercard Academy-ի ռիսկերի աշխատարանը
ՀՀ կենտրոնական բանկում ԱրՔա-ի հետ համատեղ Mastercard Academy-ի կողմից ֆինանսական կառույցների վճարահաշվարկային ոլորտի մասնագետների համար անցկացվել է երկօրյա աշխատարան, որի հիմնական թեման վճարային քարտերի ոլորտում կիբերանվտանգության և խարդախությունների դեմ պայքարն էր։ Հանդիպման նպատակն էր Հայաստանի վճարային շուկայի մասնակիցներին ծանոթացնել անվտանգության վերջին պահանջներին և քարտային գործառնությունների անընդհատ զարգացող միտումներին: Աշխատարանը վարում էր Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինը, ով կարևոր հարցեր է բարձրացրել տարածաշրջանում տարածված ռիսկերի մասին։
Mastercard-ը մասնակիցների հետ քննարկել է քարտերի խարդախության միտումները երկրի, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչպես նաև ամենատարածված և ակտուալ սխեմաներ (scam) և «սոցիալական ճարտարագիտության» օրինակներ, քարտով տարբեր տեսակի գործառնությունների ռիսկեր, ներառյալ էլեկտրոնային դրամապանակի գործառնություններ, դրամական փոխանցումներ, կիբերհարձակման օրինակներ, գումարի վերադարձման գործառնություններ: Ներկայացվել են նաև ծառայություններ մատուցողների և առևտրային հարթակների հետ աշխատելու հիմնական մոտեցումներն ու պահանջները, նկարագրվել են հիմնական համապատասխանության ծրագրերի շահագործման սկզբունքները:
Ներկայացվել են նաև Mastercard-ի հակախարդախության և ռիսկերի կանխարգելման լուծումները, որին հետևել է քննարկում:
2 օր հատկացվել է բողոքարկված գործարքների գործընթացի ամբողջական ցիկլի մանրամասն նկարագրությանը, ավտորիզացիայի հիմունքներին և խարդախության կանխարգելման տեխնոլոգիաներին. քննարկվել են տարբեր տեսակի վիճարկվող գործարքներ։
Աշխատարանի ընթացքում Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինը ընդգծել է համատեղ համագործակցության և վճարային էկոհամակարգում ռիսկերի նվազեցման կարևորությունը։
Նրա խոսքով ` «Mastercard-ի առաքելությունն է նպաստել վճարումների ապահով և վստահելի միջավայրին: Այս նպատակին հասնելու գործում կարևոր դեր է խաղում Հայաստանի կենտրոնական բանկի և տեղական շահագրգիռ կողմերի հետ մեր համագործակցությունը»:
ՀՀ կենտրոնական բանկը նույնպես իր երախտագիտությունն է հայտնել Mastercard-ին և ընդգծել նման նախաձեռնությունների կարևորությունը Հայաստանի վճարային շուկայի համար։
Աշխատարանի ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով են կիսվել նաև Նինո Տուլաշվիլին, Կունտայ Սիմբատովան և Ելենա Խասանովան: Միջոցառումը կարևոր դեր է խաղացել մասնագետների ամուր ցանցի ստեղծման գործում՝ նվիրված վճարումների անվտանգությանը և սպառողների պաշտպանությանը:
Որպես ոլորտի առաջատար՝ Mastercard-ը հավատարիմ է մնում նորարարություններին, անվտանգության ստանդարտների առաջխաղացմանը և վճարային էկոհամակարգի ամրապնդմանը: Ընկերության շարունակական համագործակցությունը կարգավորող մարմինների, ֆինանսական հաստատությունների և ոլորտի շահագրգիռ կողմերի հետ ցույց է տալիս իր հանձնառությունը հաճախորդներին ապահով և անխափան վճարման փորձ ապահովելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին