Միլիարդատերի ընտանիքը տարեկան 127,000 դոլար աշխատավարձով շուն պահող է փնտրում
Մեծ Բրիտանիայից ամերիկացի միլիարդատերերի ընտանիքը մշտական դայակ է փնտրում իրենց շների համար՝ տարեկան 127 հազար դոլար աշխատավարձով։ Այս մասին հայտնում է NY Post-ը։
Հայտարարության մեջ, որը հրապարակվել է Fairfax and Kensington-ի ներքին կադրային գործակալության կողմից, ասվում է, որ ընտրված թեկնածուն կապրի ընտանիքի տանը՝ Լոնդոնի բարձրակարգ շրջանում և «անզուգական խնամք և ուշադրություն կցուցաբերի շներին՝ նրանց վերաբերվելով որպես ընտանիքի արժեքավոր անդամների»:
«Մեր հավատարիմ հաճախորդը փնտրում է շատ փորձառու շուն պահող, ով կապահովի առաջին կարգի խնամք իր երկու սիրելի շների համար: Նա պետք է լինի գուրու իր ոլորտում, որը կարող է ապահովել շների ընդհանուր բարեկեցությունը, երջանկությունը և անվտանգությունը»,-«Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ասվում է աշխատանքի նկարագրության մեջ:
Անհատը, որը մտադիր է դիմել, պետք է պատրաստ լինի «աշխատելու չկանոնավորված ժամերով, ներառյալ երեկոները, հանգստյան օրերը և պետական տոները, որպեսզի բավարարի շների կարիքները»:
Հավաքագրող Ջորջ Դանի խոսքով՝ գովազդը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն ավելի քան 400 պոտենցիալ թեկնածուներ արդեն արձագանքել են դրան։
Հարակից հրապարակումներ`
- Panorama.am-ի հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՈԱԿ-ը ստերջացրել է շան ձագերի
- Մեծ Բրիտանիայում շների համար հեռուստաալիք է ստեղծվում
- Ջորջ Լուկասը ստեղծում է թանգարան՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի ցուցանմուշների համար