Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի․ Նատալի Լուազո
ՀՀ է ժամանել Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունը։ Նատալի Լուազոն հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ընթացքում շեշտեց՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է։
«Տարբեր երկրներ ներկայացնոց վեց հոգանոց խոհրդարանի անդամներից բաղկացած պատվիրակությունով ենք եկել։ Մենք եկել ենք Հայաստանին մեր օժանդակությունը հայտնելու։ Առաջինն՝ օժանդակում ենք Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումներին, որոնց ականատեսն ենք եղել այս տարիների ընթացքում։ Ինչպես նաև Հայաստանի ձեռնարկած՝ խաղաղությանը միտված ջանքերին, որոնք նվիրված են հարևան Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գաղափարին։ Մենք ցանկանում ենք ինքներս գնահատել իրավիճակը և տեսնել, թե ինչպես է աշխատում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որն արդեն 4 ամիս է աշխատում է սահմանի երկայնքով»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց Նատալի Լուազոն։
Նա նաև նշեց, որ Երևանում հանդիպում են ունեցել պաշտոնյաների հետ, իսկ այսօր մեկնել են Գորիս, որտեղ հանդիպել են նաև Սյունիքի մարզպետին և այլոց։
«Զրուցել ենք այն անձանց հետ, որոնք կրում են Լեռնային Ղարաբաղի պատերազմի և Լաչինի միջանցքի շրջափակման ազդեցությունը։ Մենք նրանց տեսանք մի ՀԿ-ն շնորհիվ։ Մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին՝ սեփական աչքերով տեսնելու Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի արգելափակումը Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Լսեցինք զինված միջադեպերի աճող քանակի մասին, որոնց արդյունքում ներխուժում են ՀՀ ինքնիշխան տարածք։ Տեղեկացանք նաև Երասխի միջադեպի մասին, Հակարիի կամրջի դեպքի մասին և ես կուզեի կուռ ուղերձ հղել։ Ինչպես Հայաստանն ամբողջապես նվիրված է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքն էլ է նվիրված խաղաղությանը։ ԵՄ-ն իր լավագույն ջանքերն է ներդնում, որպեսզի դյուրացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև շփումները։ Վերջին այդօրինակ շփումը տեղի ունեցավ Մոլդովայում, ԵՄ նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։
Նախատեսված են և արդեն իսկ ժամկետները սահմանված են այդօրինակ շփումների։ Մենք լավագույն ջանքերն ենք ներդնում, որպեսզի լարվածությունը նվազի։ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցչությունը պետք է նաև նպաստի լարվածության նվազմանը։ Պատերազմը սկսելու համար մեկ երկիրը բավարար է, բայց այն դադարեցնելու համար անհրաժեշտ է երկու երկրների բարի կամքի դրսևորումը։ Արդեն կայուն խաղաղության հաստատելու ժամանակը հասունացել է և ես ուզում եմ հաստատել ԵՄ դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ապօրինի է և պետք է դադարեցվի, ԼՂ հայերի իրավունքներն ու բարեկեցությունը պետք է պաշտպանության արժանանա, Հայաստանի ինքնիշխանությունը ևս պետք է հարգանքի արժանանա»,- մանրամասնեց ԵՄ ներկայացուցիչը։
Նա ընդգծեց, որ ուղերձը հասցնելու է Բրյուսել և վկայություն է տալու Հայաստանում գտնվելու ընթացքում իր տեսածի և լսածի մասին։
«Ես նաև ուղերձ եմ հղում Բաքվում հավատարմագրված ԵՄ դեսպաններին։ Եթե Ադրբեջանը նրանց հրավիրի այցելել ապօրինի տեղակայված անցակետը, նրանք պետք ձեռընպահ մնան հրավերն ընդունելուց՝ հետևողական մնալով արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին»,- հայտարարեց Նատալի Լուազոն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան