
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԱԾ-ի դիմաց տնօրենի հետ հանդիպում են պահանջում
ԱԱԾ շենքի մոտ հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները և պահանջում են հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ:
ԱԱԾ մուտքի դիմաց էին 2020 թվականի հոկտեմբերին Արցախ մեկնած էջմիածնի քիմիկների ստորաբաժանման զինծառայողների ծնողներն հայտարարում են, որ սխալ հրամանի պատճառով շրջափակման մեջ են ընկել և անհետ կորել են 3 տարի է անցել պատերազմից և իրենք դեռ տեղեկություններ չունեն իրենց որդիներից:
Անհետ կորած Հարություն Հակոբյանի մայրը, Հռիփսիմե Հակոբյանն ասաց. «Ոչ մի կառույցի չի հետաքրքրում մեր երեխաների ճակատագիրը և ոչ մեկը չեն զբաղվում այդ գործով, իսկ պատասխանատու սպաների դատավարությունները անընդհատ հետաձգվում են»: