Երևի՞ մեր երեխաներն ինչ-որ բան գիտեն, դրա համար պետք չէ, որ հիմա իրենք տուն գան. Անհետ կորած զինծառայողի մայր
«Մեզ ասում են գնացեք, մեկ ամսից լավ պատասխան կստանաք, բայց մինչև այսօր մենք անհույս նստած ենք, օրերը գնում են, տարիները գլորվում են»,-ԱԱԾ-ի շենքի դիմաց ասաց Անհետ կորած զինծառայող Հարություն Հակոբյանի մայրը, Հռիփսիմե Հակոբյանը:
Մեկ այլ ծնող՝ Անահիտ Ադոյանն էլ հավելեց. «Տեսել ենք, որ մեր երեխաներին ողջ և առողջ տարել են, պարզապես չեն ուզում, որ մեր երեխաները տուն գան, երևի՞ մեր երեխաներն ինչ-որ բան գիտեն, դրա համար պետք չէ, որ հիմա իրենք տուն գան»:
Նա տեղեկացրեց, որ հանդիպել է գերությունից վերադարձած զինծառայողների հետ, որոնք տեսել են, որ իրենց որդիները գերեվարվել են՝ ասելով, թե այդ պահին իրենք թաքնված են եղել և տեսել են 7 զոհ, որոնց ադրբեջանցիները 30-35 կենդանի մնացած զինվորների հետ միասին տարել են:
Անդրադառնալով սխալ ԴՆԹ-ներ տրամադրելու փաստերին Անահիտ Ադոյանն ասաց. «Ինչո՞ւ պետք է ես գիշերով գնամ արտաշիրիմում տեսնեմ, երբ այդ նույն մասունքը Կովսականի կոդերի մեջ է եղել և տվել են Տարիել Գասպարյանին, որը տանում հուղարկավորում է, և երբ արտաշիրիմումից հետո երեք մասունք համընկած է եղել տվել են մեր՝ քիմիկների խմբից Կարինե Ներսիսյանին: Եթե նրան է տալիս, ապա Գասպարյան Տարիելն ի՞նչ կապ պետք է դրա հետ ունենար: Մենք ոչ մասունքին ենք հավատում, ոչ պատերազմին: Եղել է ծախված պատերազմ»:
Անհետ կորածի մայրը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ պետք է մտնեին մի գործընթացի մեջ, որում ծնողները չպետք է լինեին, ինչո՞ւ պետք է սեփական հետաքննությունն անցկացնեին:
«Ես դատաբժշկին ասում եմ, որ ԴՆԹ տվյալները սպխալ եք տալիս, եթե վաղը տվյալ տղան գա տուն, ի՞նչ եք ասելու, ինձ հարցնում է՝ ինչպե՞ս, չե՞ք ուրախանա: Ասենք, նման ոչխար կառույցին ես ինչ կարամ ասեմ»,-հայտարարեց Անահիտ Ադոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա