Խորհուրդներ՝ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը կանխարգելելու համար
Շաքարային դիաբետով հիվանդների մոտ ոտնաթաթերի զգայունությունը նվազում է, և ցանկացած վնասվածք, նույնիսկ ամենաչնչինը, կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
Մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը մի ներկայացնում է մի քանի խորհուրդ՝ շաքարային դիաբետով հիվանդներին ոտնաթաթերի խնամքի համար։
Դրանք են՝
- Ամեն օր լվանալ ոտքերը և սրբել զգուշորեն։ Պետք է մանրակրկիտ լվանալ նաև միջմատային տարածությունները
- Հաճախակի զննել ոտքերը, որպեսզի բացահայտեք ճեղքերը, ճաքերը, վնասվածքները, որոնց միջով հնարավոր է տեղի ունենա վարակի ներթափանցում
- Խուսափել շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանից
- գուլպաները փոխել ամեն օր, կրել միայն համապատասխան չափսի գուլպաներ և կոշիկներ
- Եղունգները կտրել միայն ուղիղ՝ առանց կորություն տալու
- Մաշկի չորության դեպքում քսել չիչխանի կամ դեղձի յուղեր պարունակող քսուքներ, սակայն չի կարելի քսել միջմատային տարածություններում։
- Անհապաղ դիմել մասնագետի՝ անգամ աննշան բորբոքային պրոցեսների դեպքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան