Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների նախաձեռնությանը միացել է 309 հանրային գործիչ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Շարունակում ենք ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների՝ մեր նախաձեռնությանը։Դրան միացած հանրային գործիչների թիվն անցել է 300-ից։ Ցուցակի համալրումը կշարունակենք վաղը»։
Նախաձեռնությանը միացած 309 քաղաքացիների անուն-ազգանունն այստեղ։
Ավելի վաղ նախաձեռնության անդամները ՝ Անժելա Էլիբեգովան, Շուշան Պետրոսյանը և Ռուբեն Մելիքյանը, հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով նախաձեռնության մեկնարկի մասին։
«Արմեն Աշոտյանի կալանավորումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ Մենք այն գնահատում ենք՝ որպես իշխանությունների կողմից ուղերձ մեր հասարակությանը և այն անհատներին, որոնք պատրաստ են պայքարել հանուն հայկական ինքնության, հանուն մեր պետության և ընդդեմ հայկական Արցախի ոչնչացման։
Այսօր խնդիր կա ապահովել հանրային լայն համախմբում՝ ի պաշտպանություն և՛ այս պահին, և՛ պայքարի որևէ փուլում անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։
Մենք պնդում ենք, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, պահանջում ենք դադարեցնել քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել էին նախաձեռնողները։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնությանը միացել են 200-ից ավելի հանրային գործիչներ
- Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց․ Մելիքյան