Սերգեյ Ղազարյանը ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում հյուրընկալել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանին
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան «Վաշինգտոն Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Լոս Անջելես Թայմս», «Չիկագո Տրիբյուն» հեղինակավոր թերթերից և հրատարակել տասնյակից ավելի հատորներում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։
«Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Արա Քեթիբյանին և ընդգծել նրա գիտական գործունեության խիստ պահանջվածությունը հատկապես ստեղծված իրողություններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում իրականացնել էթնիկ զտումների, ցեղասպան գործողությունների քաղաքականություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան