Արցախում անհայտ անձը կեղծ վճարային փաստաթղթեր է պատրաստել
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից ԱՀ պետական վերահսկողության ծառայության կողմից ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմ ՊԿՀ-ին տրամադրած կանխիկ վճարման եղանակով վառելիքի ձեռք բերման կտրոնը կեղծելու և 2023թ. ապրիլի 29-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ստեփանակերտ քաղաքում գործող բենզալցակայաններից մեկում՝ առանց համապատասխան վճարում կատարելու այն իրացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ԱՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին