Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում
ԱԺ նախկին պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում ու ի՞նչ կապ ունեն հայերն այդ ամենի հետ
Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղի բնակիչները բողոքի ակցիաների են դուրս եկել ոսկու մոտակա հանքավայրի արդյունահանման թափոնների համար նախատեսված նոր արհեստական ջրամբարի շինարարության դեմ:
Նրանք նշում են, որ դա առողջապահական աղետի է վերածվում: Ահա այս իրավիճակում է ադրբեջանական պետությունը ի ցույց է դնում բնապահպանական խնդիրների հանդեպ իր իրական վերաբերմունքը: Գյուղացիների ակցիային ի պատասխան՝ ոստիկանները ծեծ ու ջարդ են իրականացրել, ինչպես նաև արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել: Այս պահի դրությամբ գյուղացիների մուտքն ու ելքը խիստ սահմանափակված է, նրանք մեղմ ասած՝ բլոկադայի մեջ են ադրբեջանական ոստիկանական ուժերի կողմից:
Բայց այտեղ ամենից հետաքրքիրն այս հարցում հայերի անվան շահարկումն է: Մի քանի տեսանյութեր եմ դիտել իրադրության մասին ու բոլոր տեղերում հնչում են նման արտահայտություններ՝ «ովքե՞ր են արհեստական լիճ կառուցում, այդ կառուցողները հայեր են» (այստեղ «հայեր» ասելով վիրավորում են սեփական իշխանություններին), «ես ինչ է դավաճան ե՞մ, հա՞յ եմ, որ ինձ չեն թողնում գյուղ մտնել»: Ինչպես տեսնում եք հայերի հանդեպ ատելությունը դրսևորվում է ցանկացած դրվագում:
Ուշագրավն այն է, որ ադրբեջանցի գյուղացի ցուցարարների պնդմամբ՝ այդ հանքը պատկանում է Մեհրիբան Ալիևային: Հիշեցնեմ, որ դեռևս 2009 թվականին Ալիևն անձամբ էր մասնակցել ոսկու արդյունահանման ձեռնարկության բացման արարողությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան