Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգեր են անում Արցախի հեռախոսահամարներին՝ ներկայանալով որպես «Գելլափ» և այլ սոցիոլոգիական կազմակերպության
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հեռախոսազանգերի միջոցով փորձում են ԱՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզել:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր Հանրապետության:
Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
ԱՀ ազգային անվտանգության ծառայություն»
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի բնակչությանը տարհանելու մասին «որոշումը» տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Տեղեկատվական շտաբ
- Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության. ԱՀ ԱԱԾ
- Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցցանցում Արցախի քաղաքացուն տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ. ԱՀ դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան