Արդարդատությունն այն կլինի, որ երկիրը մաքրվի դրանց նմաններից. Քաղաքացիները Հայաստանում արդարադատության մասին
Panorama.am-ը քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեց՝ պարզելու նրանց կարծիքը Հայաստանում արդարադատության վերաբերյալ։
Գրեթե բոլոր հարցվածները գնահատական հնչեցրեին իրենց ու իրենց ծանոթների, հարազատների ունեցած օրինակների հիման վրա։
«Չգիտեմ, ինձ դեռ չեն դատել, որ դատեն՝ կիմանամ։ Կիսով չափ, լրիվ զրո չէ արդարադատությունը, բայց որ լրիվ արդար է, դա էլ այդպես չէ։ Լսել եմ տարբեր դատավարություններ, դրանց հիման վրա այս կարծիքն եմ կազմել»,-ասաց հարցվող քաղաքացին։
«Իմ ընկերուհին շատ անարդար ձևով Բուսաբանական այգուց աշխատանքից ազատվել է։ Այսօր առաջին դատնէ լինելու։ Կտեսնենք, կա՞ արդարադատություն մեր երկրում»,-ասաց հարցման մասնակիցը։
«Արդարադատության նախարարություն կա, պիտի որ լավ հիմքերի վրա լինի, վստահում ենք մեր պետությանը։ Կարծում եմ՝ այն, ինչը որ օրենքի շրջանակներում է, պետք է պահել ու պաշտպանել»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Թոշակառու մի կին էլ վստահեցրեց, որ արդարությունը վերջնականապես կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ որ այսօրվա դատավարությունները լինեն անաչառ, որ «…էդ թալանչիների վերջը տրվի, որ մաքրվի դրանցից, որ երկիրը հասցրին էս օրին»։
«Բևեռացված կարծիքներ ունենք։ Մի տեղ շատ ճիշտ է եղել ամեն ինչ, որ նույնիսկ զարմացել ենք, իսկ մեկ այլ տեղ՝ լրիվ հակառակը։ Կարծում եմ դա մեր երկրում ավելի շատ կախված է մարդկային գործոնից»,-ասաց հարցվողներից մեկը։
«Եթե դատելու լինեմ 5 բալային համակարգով, ինձ թվում է՝ 3»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան